00:00:00

Վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել

23:00, 09 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 8-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած վթարի վայրից զենքեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ Ոստիկնությունը: Նոյեմբերի 8-ին, ժամը 18.20-ին Արաքս-Սարդարապատ ճանապարհի Սարդարապատ գյուղի տարածքում «Նիսսանը» դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվել,իսկ մեքենայի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի վայրի զննությամբ մեքենայից մոտ 7 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 4,5 մմ տ/չ օդամղիչ հրացան, 9 մմ գազային ատրճանակ՝ իր սև կաշվից պատյանով և վթարված մեքենայի վարորդի անվամբ վկայական: Հայտնաբերվածը փաթեթավորվել, կնիքվել է փորձաքննության ուղարկելու համար: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր