00:00:00

Ինչ վնասներ է հասցրել ԱԺ-ի վարչական տարածքում բռնկված խոշոր հրդեհը (ֆոտո)

22:06, 09 նոյեմբեր 2019 Պատահարներ

Այսօրվա խոշոր հրդեհից այրվել են Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքի (3000 քմ) 1000 քմ հատվածը, ջերմահարվել՝ 500 քմ, ինչպես նաև ամբողջությամբ այրվել է կից երկհարկանի փայտյա տունը (56 քմ): Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել երկհարկանի փայտյա տան բնակիչ Իկկա Ռոնկաինեն (ծնված 1949 թ.). վերջինս հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն: Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Իզաբելլա Ռոնկաինեին (ծնված 1961 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ նոյեմբերի 9-ին, ժամը 15:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դեմիրճյան փակուղու տներից մեկում: Հրդեհի բարդության «Թիվ 3» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս հինգ մարտական հաշվարկ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 15 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ազգային ժողովի շենքի վարչական տարածքում գտնվող շինության տանիքում: Դեպքի վայրում է գտնվում ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Ժամը 17:18-ին փրկարարներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը: 18:20-ին փրկարարներին հաջողվել է մարել հրդեհը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր