00:00:00

ԱԺ հետնամասում փայտե տուն է այրվել. ազգությամբ ֆինն տանտերն այրվածքներ է ստացել

18:46, 09 նոյեմբեր 2019 Պատահարներ

«Սկզբում միայն ծուխն էր, հետո արդեն բոցը երևաց, մինչև Ազգային ժողովի տանիքը բարձրանում էր: Հետո ամբողջ տանիքով տարածվեց»,- ԱԺ հետնամասում բռնկված հրդեհի մասին SHANTNEWS.am-ին պատմեց բնակիչներից մեկը: Կինն ասաց՝ այրված տունը ազգությամբ ֆինն մի տղամարդու էր պատկանում, նրա կինը հայ է: Հրդեհից տղամարդը տուժել է: «Նա, իրենց ավանդույթների համաձայն, ֆիննական փայտե տուն էր կառուցել, իսկ իրենց հիմնական տունը դիմացն է՝ քարից: Ամուսինը հիմնականում էդտեղ էր բնակվում: Երբ դուրս եկա, ֆինն տղամարդը կանգնած էր, այլայլված էր, վախեցած: Այդտեղ կինն էր կանգնած, այդ տղամարդը և հարևանուհիներից մեկը»,- պատմեց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր