00:00:00

Հայաստանի Մ-15 տ. ընտրանին հաղթանակ է տոնել ֆուտբոլի միջազգային մրցաշարում

20:40, 09 նոյեմբեր 2019 Հասարակություն

Նոյեմբերի 9-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպել է Բելառուսի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Գոլերը խփել են Վարդան Թովմասյանը (42) և Ալեն Ղալթախչյանը (53):
Մեր հավաքականը առաջին խաղն անցկացրել էր Հունգարիայի հետ: Այն ավարտվել էր 1-1:
Երկու օրից տղաները կմրցեն Ջիբրալթարի իրենց հասակակիցների հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր