00:00:00

Հրշեջները մեկուսացրել են խոտածածկույթի հրդեհը «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում

22:42, 08 նոյեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը նոյեմբերի 8-ին, ժամը 16:20-ին ահազանգ է ստացել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ «Թեժ Լեռ» հանգստյան տան մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին: Հրդեհի մակերեսը կազմում է 28 հա: Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսության» 11 աշխատակցի կողմից սահմանվել է հերթապահություն: Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր