00:00:00

Գեղարքունիքում Toyota Land Cruiser-ը բախվել է քարերին և գլխիվայր շրջվել. 4 մարդ հոսպիտալացվել է

13:14, 08 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 8-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 333 OO 11 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Վթարի հետևանքով 4 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր