00:00:00

Հրդեհ՝ «Լուէլ» սուպերմարկետի պահեստում․ դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

10:20, 08 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 02:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի թիվ 96 շենքի մոտակայքում գտնվող սուպերմարկետի տանիքում ծուխ է նկատվում: Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:15-ին, մարվել՝ 03:30-ին: «Լուէլ» սուպերմարկետի պահեստում (մոտ 20 քմ) մասամբ այրվել են հոսանքի սնուցման բլոկը եւ սառնարանը, մոտ 5 գմ մալուխ եւ կախովի առաստաղը՝ մոտ 5 քմ:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր