Բարև Ձեզ: Ես Սեդրակյան Կարենն եմ, ծնվել եմ 01.04.1998թ: Ապրել եմ գյուղում, ամեն ինչից կտրված, սակայն ունեի մեծ երազանքներ ու նպատակներ, որոնք ծնվել էին իմ մտքում։ Գյուղում ամեն ինչ ավելի ուրիշ է: Երազում էի դառնալ երգիչ, դերասան, լուսանկարչությամբ զբաղվեի, մի խոսքով ինձ տեսնում էի շոու բիզնեսում, բայց նման բաները գյուղացիների համար չեն և ես կանգնեցի մեծ խնդրի առաջ։ Եկավ համալսարան ընդունվելու ժամանակը և ես ստիպված հրաժարվեցի երազանքներիցս ու ընդունվեցի աշխարհագրական ֆակուլտետ, շատ էի սիրում այդ առարկան, 19,75 բալ ստացա։
Սովորում էի շատ լավ բայց հավատում էի, որ ես կհասնեմ իմ երազանքին։ Հանկարծ եկավ մի խումբ ու ասաց, որ ԵՊՀ-ում գործում է «Մշակույթի կենտրոն», որտեղ ընդունակ ուսանողները կարող են ընդունվել և սովորել։ Ընդունվեցի և՛ երգի, և՛ դերասանության բաժինները և ունեի շատ մեծ պոտենցիալ, որը շատ շուտ նկատվեց բոլորի կողմից։ Սիրում էի նաև նկարել, ունեի շատ հասարակ լուսանկարչական տեսախցիկ, սակայն հենց այդ հասարակ տեսախցիկով էլ սկսեցի նկարել այնպիսի նկարներ, որ առաջարկ ստացա 21TV-ի կողմից, սակայն ստիպված էի մերժել, քանի որ բանակ գնալուս մնացել էր 7 օր։ Բանակում աշխարհագրական գիտելիքներս շատ պետք եկան, դարձա դիվերսիոն և պատերազմական իրավիճակների քարտեզագրողը։ Բանակից վերադարձա և սկսեցի ակտիվորեն և՛ ինքնակրթվել, և՛ աշխատել։ Գնեցի ինձ համար որակյալ տեսախցիկ, սկսեցի նկարահանումները, ինչպես նաև ստացա գովազդային առաջարկներ, որպես հենց ֆոտոմոդել, սակայն ոչ շատ մեծ մասշտաբների, իսկ մի քանի օր առաջ նկարահանվեցի երգի տեսահոլովակում։ Այժմ պատրաստվում եմ անցնել Ucan-ը և Atex fashion-ը՝ ավելի պրոֆեսիոնալ մոդել դառնալու համար: Հետևեք ինձ՝ Facebook-ում Instagram-ում