00:00:00

Նուռնուս գյուղում հայտնաբերվել է զինամթերք. փրկարարները սահմանազատել են տարածքը

23:03, 07 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 7-ին, ժամը 13:52-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի տներից մեկի բակում զինամթերք է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Պարզվել է, որ Նուռնուս գյուղի ամառանոցների Այգեգործական զանգվածի 13-րդ փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի նռնակ՝ կողքին պայթուցիչը և 7,62 մմ տրամաչափի 108 փամփուշտ: Փրկարարները սահմանազատել են տարածքը:  Զինամթերքը հանձնվել է ոստիկանության աշխատակիցներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր