00:00:00

ՔԿ-ն ստացել է Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը

14:01, 07 նոյեմբեր 2019 Իրավական

Քննչական կոմիտեն ստացել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին առնչվող երկու քրեական գործերը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: «Դավիթ Սանասարյանի կողմից անչափահասին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի վարույթում է: Ինչ վերաբերվում է Դավիթ Սանասարյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, ապա այն ՔԿ Էրեբունու քննչական բաժնի վարույթում է»,- ասաց Հարությունյանը: Մամուլում լուր էր տարածվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության՝ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանի կողմից երեխային վրաերթի ենթարկելու վերաբերյալԸստ հրապարակումներիԴավիթ Սանասարյանը Կիևյան 4 հասցեի շենքի կամարանցումի (դալանմոտ վրաերթի էր ենթարկել 9-ամյա ԱՂևոնդյանինԱվելի ուշԴավիթ Սանասարյանը հերքել էր այս տեղեկություններըԻր գրառման մեջ Սանասարյանը նշել էրոր հաղորդում է ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր