00:00:00

Ռոբերտ Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց

12:09, 07 նոյեմբեր 2019 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը  մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբաններից Արամ Վարդևանյանը դատարանից խնդրել էր գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի և որոշում կայացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով՝ սահմանելով ողջամիտ չափ։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը, սակայն, հայտարարել էր, թե դատախազությունը շարունակում է պնդել, որ առկա է քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու ռիսկը։ Նշենք, որ հաջորդ դատկան նիստն այս գործով տեղի կունենա նոյեմբերի 12-ին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր