00:00:00

Արդյոք տրանսպորտային նոր ցանցը կառաջացնի խցանումներ. ոստիկանության պարզաբանումը

12:20, 07 նոյեմբեր 2019 Իրավական

Araratnews.am-ը երեկ անդրադարձել էր տրանսպորտային նոր ցանցին, որը նախատեսում է 101 տրոլեյբուս ներկրել: Ոմանք մտահոգվում էին, որ գուցե այդքան շատ տրոլեյբուսը դժվարացնի երթեւեկությունն ու ավելացնի խցանումները: Արդյոք այս անհանգստությունը տեղին է: Պարզաբանման համար զանգահարեցինք Ոստիկանության լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանին: «Բարձրացված հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ տրանսպորտային նոր ցանցի ներդրման արդյունքում խցանումները չեն ավելանա»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր