00:00:00

Վթար Նժդեհի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում. բախվել են 3 մեքենաներ. Կա վիրավոր

10:20, 07 նոյեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 21։14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհի եւ Սեւանի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտոթվար՝ բախվել է երեք ավտոմեքենա, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2105» (վարորդ՝ Միքայել Ղ., ծնված 1993 թ․), «Mercedes W124» (վարորդ` Կարեն Մ., ծնված 1985 թ․) եւ «Mercedes C230» (վարորդ՝ Վահան Մ., ծնված 1993 թ․) մակնիշների ավտոմեքենաները։ «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորը՝ Արկադի Հ.-ն (ծնված 1978 թ․), հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր