00:00:00

Հայտնաբերվել են տեխնիկական թերություններ «ՀԷՑ» ՓԲԸ ընկերությունում եւ սպառողների էլեկտրատեղակայանքներում

19:56, 06 նոյեմբեր 2019 Իրավական

[caption id="attachment_194559" align="alignleft" width="300"] Transmission tower[/caption] Ելնելով՝ Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական վերահսկողություն իրականացնելու լիազորությունից, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության մասնագետները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» («ՀԷՑ») ՓԲ ընկերությունից ստացված գրության հիման վրա, համաձայն որի՝ «Սովխոզ-5» 10 կՎ լարման օդային գծի (ՕԳ) վրա հաճախակի տեղի են ունենում վթարային անջատումներ և այդ պատճառով հոսանքազրկվում են ինչպես այդ գծից սնվող բնակչությունը, այնպես էլ տարբեր կազմակերպություններ, ուսումնասիրություններ և տեղազննություն են կատարել նշված վայրերում։ Ակնադիտական զննումների ընթացքում Տեսչական մարմնի կողմից պարզվել է, որ «Աշտարակի քարհանք» ԲԲ, «Երհակ» ՍՊ և «Մարտիկյան եղբայրներ» ՍՊ ընկերությունների ենթակայության տակ գտնվող ենթակայաններում և նրանց կից էլեկտրասարքվածքների վրա հայտնաբերվել են մի շարք թերություններ և վերոնշյալ անջատումները պայմանավորված են այդ գծից սնվող էլեկտրատեղակայանքներում հայտնաբերված տեխնիկական թերություններով։ Ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է թվով 66 խախտում, մասնավորապես՝ «Աշտարակի քարհանք» ԲԲ ընկերության ենթակայության ԳԵ 3679 ենթակայանում բարձր լարման ՕԳ-ի 5-րդ և 6-րդ հենասյուների միջև եղած հատվածում հաղորդալարերը գետնից բարձր են ընդամենը 2մ, իսկ ցածր լարման ՕԳ-ի հաղորդալարերը գետնից բարձր են ընդամենը 1մ, «Երհակ» և «Մարտիկյան եղբայրներ» ՍՊ ընկերությունների ԳԵ 4885 և ԳԵ 8068 ենթակայաններում բարձր լարման ապահովիչներն ինքնաշեն են, խմբային հատիչը բացակայում է, ցածր լարման մալուխները մինչև քար կտրող մեքենան ամբողջովին բաց կցոններով են և այլն։ Միաժամանակ նշենք, որ վերը նշված զննումների արդյունքում պարզվել է, որ բազմաթիվ թերություններ կան նաև «ՀԷՑ» ՓԲԸ հաշվեկշռում գտնվող «Կոշ» 35/110 կՎ ենթակայանից սնվող «Սովխոզ-5» 10կՎ լարման օդային գծի վրա: Մասնավորապես՝ նույն հատվածում մոմաձև հենասյունը և Եդեսիա-Ամանոս գյուղերի հատվածում («Շենիկ» քարհանքի մոտ) 2 հատ բարձր լարման հենասյուներ խիստ թեքված են, և հենասյան հաղորդալարերի բարձրությունը գետնից ընդամենը 3մ է, Արագածոտն գյուղի 1-ին հենասյան մոտից մինչև ճյուղավորում՝ ՕԳ-ի հաղորդալարերը ձգման անհրաժեշտություն ունեն, A տիպի հենասյունն ամբողջովին այրված է՝ անհրաժեշտ է փոխարինել նորով և այլն։ Արդյունքում՝ ՀՀ Արագածոտնի մարզի «Մուսալեռ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ԳԵ 4885 «Երհակ» ՍՊԸ, ԳԵ 8068 «Մարտիկյան եղբայրներ» ՍՊԸ, և ԳԵ 3679 «Աշտարակ քարհանք» ԲԲԸ կազմակերպություններին առաջարկվել է մեկշաբաթյա ժամկետում վերացնել թերությունները և անսարքությունները՝ էլեկտրասարքվածքները համապատասխանեցնելով գործող կանոնակարգերի պահանջներին, սակայն սահմանված ժամկետում վերոնշյալ կազմակերպությունները խախտումները չեն վերացրել, որից հետո կարգադրվել է դադարեցնել ՀՀ Արագածոտնի մարզի «Մուսալեռ» մասնաճյուղի սպասարկման տարածքում գտնվող ԳԵ 4885, ԳԵ 8068 և ԳԵ 3679 ենթակայանների հոսանքի մատակարարումը։ «ՀԷՑ» ՓԲ ընկերությանը ծանուցվել է՝ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնրկել «Սովխոզ-5» 10կՎ լարման օդային գծի վրա արձանագրված թերությունները ողջամիտ ժամկետում վերացնելու ուղղությամբ։ Հայտնում ենք, որ «Երհակ» ՍՊ և «Աշտարակի քարհանք» ՍՊ ընկերությունների կողմից արդեն վերացվել են իրենց ենթակայաններում հայտնաբերված թերությունները և անսարքությունները: Հետևաբար, այդ ընկերություններին թույլատրվել է վերականգնել նշված ենթակայանների էլեկտրամատակարարումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր