00:00:00

Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին ազատ են արձակել

14:50, 06 նոյեմբեր 2019 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը (Ս. Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ ս/թ հոկտեմբերի 1-ին դատարանն բավարարել էր ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի աշխատակցի նկատմամբ  որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ծառայողների հետ իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում, փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ Հրայր Թովմասյանի՝ ՀՀ արդարադատության նախարար պաշտոնավարման ժամանակահատվածում, ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության պետի պաշտոնը զբաղեցրած Նորայր Փանոսյանի և ՀՀ ԱՆ ու Երևանի քաղաքապետարանի այլ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր