00:00:00

Վարուժան Ավետիսյանն ասել է, թե ում հրամանով է սպանվել Յուրի Տեփանոսյանը

13:45, 06 նոյեմբեր 2019 Իրավական

Այսօր շարունակվեց Սասնա Ծռեր խմբի 10-ը անդամների գործով դատական նիստը, որի ընթացքում հարցաքննվեց խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա իր ցուցմունքւոմ մասնավորապես նշեց. «2016 թվականին պարզ դարձավ, որ ժողովրդի իշխանությունը յուրացրած ռեժիմը ոչ միայն կեղեքում է մարդկանց, բռնագաղթի ենթարկում նրանց, այլ նաև տեսանք, որ ռեժիմն ունակ է պայմանավորված պատերազմի միջոցով ազգադավ որոշման: Փառք Աստծո, մենք սահմանին ունեինք զինվորներ, որոնք կյանքի գնով խափանեցին ազգակործան ծրագիրը»,-հայտարարեց Վ. Ավետիսյանը: Նրա պնդմամբ նախկին իշխանությունները ծրագրել էին տարածքներ զիջել, իսկ ապստամբությունից առաջ շինծու մեղադրանքով կալանավորել էին Ժիրայր Սեֆիլյանին: «Եթե մենք չտեսնեինք ապրիլյան պատերազմը և ռեժիմի դավադիր քայլերը, Արցախի տարածքների հանձնումը՝ զինվորների կյանքի գնով, ապա մենք կշարունակեինք խաղաղ անհնազանդություններով պայքարել»,- նշեց նա: Անդրադառնալով ապստամբության օրերին սպանված ոստիկաններից երկուսին՝ ասաց. «Արմեն Բիլյանը երկրորդ ոստիկանի սպանության հետ կապ չունի, նա զենք չի ունեցել: Իսկ Յուրի Տեփանոսյանի սպանության օրը մեր մոտից կրակոց չի հնչել, նա սպանվել է Սերժ Սարգսյանի ուղիղ հրամանով»:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր