00:00:00

«Արմավիր» ՔԿՀ-ում «հնարամիտ» կալանավորը կասկածելի զանգվածը թաքցրել էր աղացած սուրճի մեջ

13:42, 06 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 00:55-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում մեկանգամյա օգտագործման բաժակի մեջ հայտնաբերել են աղացած սուրճի մեջ թաքցրած 750 մգ քաշով փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգված: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից  հայտնում են, որ վերոնշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր