00:00:00

«Հաղթանակի» կամրջից նետված տղամարդը հիվանդանոցում մահացել է

23:55, 05 նոյեմբեր 2019 Պատահարներ

Երեւանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել. 35 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից նետվել է Հրազդանի կիրճը, իսկ ոստիկանը, որ հերթապահություն է իրականացրել կամրջի հակառակ կողմում եւ փորձել է օգնության հասնել ինքնասպանություն գործել պատրաստվող քաղաքացուն, վրաերթի է ենթարկվել: Քաղաքացին ողջ է մնացել: Անգիտակից վիճակում տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց։ Ոստիկանը եւս նույն հիվանդանոց է տեղափոխվել: Բուժհաստատության լրատվական ծառայությունից «Հայկական ժամանակին» փոխանցեցին, որ կամրջից նետված տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել շատ ծանր, գրեթե կլինիկական մահվան վիճակում: Րոպեներ անց գրանցվել է նրա մահը՝ պոլիտրավմայի հետեւանքով: Ոստիկանն անցել է անհրաժեշտ բժշկական հետազոտությունները, նրա մոտ հայտնաբերվել է անրակի կոտրվածք: Վիճակը գնահատվում է թեթեւ եւ, ամենայն հավանականությամբ, մի քանի ժամից դուրս կգրվի: Նա հիվանդանոցում երկար մնալ չի ցանկացել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից դեպքի վերաբերյալ մանրամասներ դեռեւս չեն հայտնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր