Ինչպես փոխանցում է Gazeta.ru-ը, մասնագետը նշել է, որ տարնսճարպեր են անվանում բուսայուղերը, որոնք ջրածնի հետ քիմիական ռեակցիայի ճանապարհով պնդանում են: Նման համադրություն հաճախ օգտագործում են հրուշակեղենի արտադրության մեջ կարագի փոխարեն, ինչպես օրինակ տորթեր, թխվածքներ և կարկանդակներ պատրաստելիս:
Ծայրահեղ վտանգավոր անուշեղենների շարքին են դասվում նաև տապակվող աղանդերները, ինչպես օրինակ՝ փքաբլիթները:
Սննդաբանը խորհուրդ է տալիս զերծ մնալ գունանյութեր պարունակող քաղցրավենիք օգտագործելուց: Փորձագետի խոսքով՝ պետք չէ գնել վառ գույն և ուժեղ բույր ունեցող քաղցրավենիք, քանի որ բույրի սրությունը նույնպես ապահովվում է քիմիական նյութերի միջոցով:
«Նման նյութերն ուղղակի «ռումբ» են ստամոքսի համար»,- շեշտել է սննդաբանը:
Վտանգավոր քաղցրեղենի շարքը մասնագետը դասում է նաև «մարմելադային» կոնֆետները, որոնք կառուցվածքով մաստակի են նմանվում: