00:00:00

Հաղթանակ կամրջից մարդ է նետվել, օգնության շտապած ոստիկանը` վրաերթի ենթարկվել

20:08, 05 նոյեմբեր 2019 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել մայրաքաղաքում։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` մոտ 30 տարեկան մի տղամարդ «Հաղթանակ» կամրջից իրեն նետել է Հրազդանի կիրճը։ Նախքան նետվելը կամրջի մյուս հատվածում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցը տեսել է նրան ու շտապել օգնության։ Կամուրջն անցնելիս ոստիկանը վրաերթի է ենթարկվել։ Նա տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննիչներ, ոստիկաններ ու հրշեջ փրկարարներ։ Նրանք քաղաքացիների օգնությամբ կիրճից դուրս են բերել տղամարդուն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր