00:00:00

Դատախազությունը ուսումնասիրում է Արարատ Միրզոյանի՝ առանց փոխվարչապետի պաշտոնից ազատվելու ԱԺ պատգամավորի մանդատ ստանալու և ԱԺ նախագահ ընտրվելու մասին հրապարակումը

19:52, 05 նոյեմբեր 2019 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է մամուլի հրապարակումն այն մասին, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ «Հրապարակումն այս պահին ուսումնասիրվում է։ Ֆիքսել ենք, եւ մուտքագրվել է, ընթացք է տրվել եւ արդյունքների վերբերյալ հետագայում կտրվեն տեղեկություններ»,- ասաց Աբրահամյանը։ Հարցին, թե հնարավո՞ր է քրեական գործ հարուցվի, դատախազի խորհրդականն ասաց, որ այդ մասին խոսելը վաղ է։ Հիշեցնենք, որ «Փաստինֆո»-ն գրել էր, որ ՀՀ ԱԺ գործող նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորի մանդատ է ստացել, ապա նաև ընտրվել ՀՀ ԱԺ նախագահ՝ առանց ազատվելու ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնից։ Նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ առկա չէ որևէ փաստաթուղթ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմից։ «ՀՀ նախագահն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին առաջին փոխվարչապետի պաշտոնից ազատելու վերաբերյալ կառավարությունից առաջարկություն չի ստացել, հետևաբար չի ընդունվել նախագահի համապատասխան հրամանագիրը»,- նշված է ՀՀ նախագահի աշխատակազմից ստացված պատասխանում։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր