00:00:00

Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու պաշտպանների միջնորդությունը

14:45, 05 նոյեմբեր 2019 Իրավական

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում տեղի է ունեցավ ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիորսյանը ընթերցեց Մանվել Գրիգորյանից ստացված գրությունը, համաձայն որի՝ Մանվել Գրիգորյանն իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին։ Ըստ գրության՝ Գրիգորյանը իրեն պատկանող «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել եւ կազմել է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին՝ որպես առերեւույթ վնասի փոխհատուցում։ Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին փոխել նրա խափանման միջոց կալանավորումը։ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Քիչ անց այն հրապարակվեց և դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով: Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ անազատության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր