00:00:00

Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել նրան

14:41, 05 նոյեմբեր 2019 Իրավական

Ռ. Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները գրավի դիմաց նրան ազատ արձակելու միջնորդություն ներկայացրեցին: Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը մանրամասն ներկայացրեց պաշտպանության կողմի դիրքորոշումը, վերադաս դատական ատյանների նախադեպային որոշումները, իսկ գրավի չափն էլ թողեց դատարանի հայեցողությանը։ Մեղադրող կողմը դեմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը՝ ընդգծելով, որ Ռոբերտ Քոչարյանը լավ կապեր ունի ինչպես երկրի ներսում, այնպես էլ Հայաստանից դուրս: Մեղադրող դատախազի կարծիքով՝ առկա են քնությունից խուսափելու ռիսկերը, ինչպես եւ դատավարության վրա ազդեցությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր