00:00:00

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոբուսում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

10:42, 05 նոյեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն նոյեմբերի 5-ին, ժամը 02:09-ին  ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն 4-րդ թաղամասում` «Mazda» ավտոսրահի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հատուկ հրշեջ ջոկատից երկու և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսում (վարորդ՝ Լևոն Շ.): Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:37-ին, մարվել` 02:53-ին: Այրվել է «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսի սրահն՝ ամբողջությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր