00:00:00

Հրդեհ` «Էրեբունի» օդանավակայանում. այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը, բենզատար ավտոմեքենա, ինքնաթիռի 2 շարժիչ, անվադողեր հաստոցներ

21:09, 04 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 4-ին, ժամը 14:33-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Էրեբունի» օդանավակայանի տանիքում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 10 մարտական հաշվարկ, մեկ ջրատար ավտոմեքենա, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է ևս 4 օժանդակ ջրատար ավտոմեքենա: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Էրեբունի» օդանավակայանի տարածքում գործող պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:41-ին, մարվել՝ 16:27: Ամբողջությամբ այրվել են պահեստի տանիքի փայտե կառուցատարրերը (1350 քմ), պահեստի ներսում գտնվող «ՄԱԶ» մակնիշի բենզատար ավտոմեքենան, 4 հատ տարբեր նշանակության հաստոց, ինքնաթիռի 2 շարժիչ և անվադողեր: https://www.youtube.com/watch?v=pJTD0C2tNTM

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր