00:00:00

Զինամթերքի կամավոր հանձնում Տաշիրում և Իջևանում

17:14, 04 նոյեմբեր 2019 Իրավական

Ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Միխայլովկա գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և կամավոր հանձնել 20 փամփուշտ ու մեկ պայթուցիչ: Նա հայտնել է, որ ռազմամթերքը ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցելու մեկնելուց առաջ ժամանակավոր պահպանության համար իրեն տվել էր հանգուցյալ ընկերը: Իջևանի ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 2-ին Վազաշեն գյուղի բնակիչ 59-ամյա տղամարդը կամավոր հանձնել է տարբեր տրամաչափի 72 փամփուշտ և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը: Երկու դեպքով էլ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր