00:00:00

Զորամասը լքած զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

13:19, 04 նոյեմբեր 2019 Իրավական

Մի քանի օր առաջ զորամասն ինքնակամ լքած Վանաձոր քաղաքի բնակիչ, պարտադիր ժամկետային զինծառայող Էրիկ Գ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 1-ին մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը): Սույն տեղեկատավությունը  Irakanum.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:  Վերջինիս խոսքով՝ զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը: Հիշեցնենք, որ Էրիկ Գ.-ն զորամասը լքել էր մոտ 10 օր. նա հայտնաբերվել էր ընկերոջ տանը: Ըստ նրա փաստաբանի՝ զինծառայողը գումարային խնդիրներ է ունեցել զորամասում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր