00:00:00

Դատավորը փակել է ԱԻՆ ծառայողների ճանապարհը, զենք պահել վրաները

12:26, 04 նոյեմբեր 2019 Իրավական

ԱԻՆ ծառայողների վրա զենք պահած դատավոր Արթուր Այվազյանի գործով զբաղվում է ոստիկանությունը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների  հետ զրույցում   նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Մեր հրշեջ փրկարարները՝ չորս ծառայող, մեքենայով եկել են կանչի: Մեքենա է եղել առաջից գնացող, իրենք միացրել են ազդանշանային համակարգը, որ ճանապարհ տա, ճանապարհ չի տվել, ճանապարհը փակել է, վերջում էլ զենք է պահել վրաները: Ես չգիտեի՝ դա դատավոր էր, ով էր, ով չէր: Երբ որ տվեցին մեքենայի համարը, մեր ճգնաժամային կառավարման կենտրոն ներկայացրեցին տեղեկությունը, ես անմիաջպես ասացի՝ դիմեք ոստիկանություն: Եվ ոստիկանությունը զբաղվում է դրանով»,- ասաց Ֆելիքս Ցոլակյանը:
Հիշեցնենք, որ ըստ տեղեկատվության՝ հոկտեմբերի 26-ին արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 խումբը դեպքի վայր գնալիս լուսային փարոսիկները միացրած «Առինջ մոլ»-ի մոտ ճանապարհ էր խնդրել Mazda մակնիշի 12 NN 021 համարանիշի ավտոմեքենայի վարորդից, սակայն վարորդը դուրս էր եկել ավտոմեքենայից, հարձակվել իրենց մասնագիտական աշխատանքը կատարող փրկարարների վրա և ձեռքին եղած զենքի նմանվող առարկան ուղղել նրանց ուղղությամբ: Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանն այս դեպքի առթիվ օրերս լրագրողներին ասել էր. «Մենք չունենք որևէ դատավոր, որը զենքի սպառնալիքով, առավել ևս պետական ծառայողին վնաս կպատճառի կամ կխոչընդոտի նրա ծառայողական պարտականությունների կատարմանը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր