00:00:00

Սարիգյուղում հողային աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է արկի պայթուցիչ. ԱԻՆ

22:35, 03 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 3-ին, ժամը 13:22-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում հողային աշխատանքների իրականացման ժամանակ հայտնաբերվել է արկ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Վախթանգ Ա.-ին պատկանող հողատարածքում հայտնաբերվել է չպայթած 100 մմ տրամաչափի հրանոթի արկի պայթուցիչ: Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: Ժամը 17:44-ին ՀՀ ՊՆ թիվ N զորամասի սակրավորների կողմից պայթուցիչը տեղում վնասազերծվել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր