00:00:00

62-ամյա կինը միկրոավտոբուսում փող ու զարդեր էր գողացել. ոստիկանության բացահայտումը

16:51, 03 նոյեմբեր 2019 Իրավական

Նոյեմբերի 1-ին, ժամը 20.30-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մի կին հաղորդում է տվել, որ նույն օրը ժամը 18-ի սահմաններում, միկրոավտոբուսում գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող և արծաթյա զարդեր: Քրեական հետախույզների ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Դրոյի փողոցի 62-ամյա մի բնակչուհի: Նույն օրը ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ, ժամը 21.30-ին կասկածվողը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին, տվել խոստովանական բացատրություն և ներկայացրել գողոնը: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր