00:00:00

«Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում ավտոմեքենա է շրջվել

14:32, 03 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 3-ին, ժամը 09:10-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Փարվանա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Murano» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Աննա Պ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եզրաքարին և կողաշրջվել: Արտահոսք չի հայտնաբերվել: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր