00:00:00

Երևանում բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ետևի անվադողերով կախվել բարձրությունից

11:28, 03 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 11:25-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցի թիվ 46/1 շենքի մոտակայքում «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ետևի անվադողերով կախվել բարձրությունից (մոտ 10 մ), առկա է շրջվելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները «DAF» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամայիս Մ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր