00:00:00

Վթար Արթիկ քաղաքում. կա զոհ

01:00, 03 նոյեմբեր 2019 Պատահարներ

Նոյեմբերի 2-ին, ժամը 15:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ N զորամասի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, որոնցից մեկում կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ղարիբջանյան փողոցի տներից մեկի դիմաց բախվել են «ԿամԱԶ» (վարորդ՝ Համլետ Շ., ծնված 1979 թ.) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ավագ Պ., ծնված 1964 թ.) մակնիշների ավտոմեքենաները. Ավագ Պ.-ն տեղում մահացել է: Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները, փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Փրկարարներն իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր