00:00:00

Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

17:35, 02 նոյեմբեր 2019 Պատահարներ

«911» ծառայություն նոյեմբերի 2-ին, ժամը 12:16-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ներքին Չարբախ թաղամասի  5-րդ փողոցի տներից մեկում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի նկուղում այրվում են կուտակած փայտ և կենցաղային իրեր (75 խմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:03-ին, մարվել՝ 14:29-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր