00:00:00

«Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ». Փաշինյան

14:13, 02 նոյեմբեր 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որտեղ ներկայացրել է իր «Բանտային օրագրից» մի դրվագ: Նա մանսվորապես, նշել է. «Կալանավորների զբոսանքը Որպես կալանավոր իմ առաջին զբոսանքը երջանկացրեց ինձ, որովհետեւ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի՝ կալանավորների զբոսանքի համար նախատեսված տարածք մուտք գործելուն պես՝ ինձ զգացի Վան Գոգի «Կալանավորների զբոսանքը» կտավի հերոսի դերում։ Այդ կտավը պատկերում է հենց այսպիսի մի բանտային տարածք, որտեղ 10-15 կալանավորներ, միակերպ զոլավոր հագուստով քայլում են իրար հետեւից՝ շրջան կազմած։ Նրանցից միայն մեկի դեմքն է երեւում, եւ դա հենց Վինսենթ վան Գոգի դեմքն է։ «Երեւան Կենտրոն» ՔԿՀ զբոսանքի վայրում փորձում էի քայլել Վան Գոգի կտավի վրա պատկերված շրջագծով, հավատում էի, որ Վան Գոգը նաեւ ինձ է պատկերել իր գլուխգործոցի մեջ։ Ծոծրակիս զգում էի Վան Գոգի վրձնի ջերմությունը, պատկերացնում էի, թե ինչպես եմ դուրս գալիս նրա վրձնի տակից, տեսնում էի, թե ինչպես է նա ինձ նկարում իր զբոսնող կալանավորների շարքում։ Ես իսկապես երջանիկ էի, երջանիկ եմ, որ ամեն օր հնարավորություն ունեմ շրջագծով քայլել դժբախտ հանճարի գլուխգործոցի մեջ, երջանիկ եմ, որ մաս եմ գլուխգործոցի եւ ամեն օր մեկ ժամ ապրում եմ Վան Գոգի հետ՝ նույն շրջագծում։ «Բանտային օրագիր» 9-ը հուլիսի, 2009թ., «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր