00:00:00

Մոսկվայի կենտրոնում խոշոր հրդեհից 5 մարդ է տուժել

20:13, 01 նոյեմբեր 2019 Պատահարներ

Այսօր Մոսկվայի կենտրոնի բազմահարկ շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի արդյունքում տուԺել է 5 մարդ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Մոսկվայի հրշեջ ծառայության աշխատակիցը տեղեկացրել է, որ տուժողները ծխահարվել են: Տեղեկացվում է նաև, որ շենքից դուրս են բերվել 26 մարդ, որոնցից երեքին անհրաժեշտ է եղել բժիշկների օգնությունը: Հրդեհը բռնկվել է շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկում: Կրակը բարձրացել է վերին հարկեր, վառվել և մասնակիորեն փլուզվել է վերելակատարը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր