00:00:00

Ուկրաինայում պատգամավորներին աշխատավարձից կզրկեն բացակայությունների պատճառով

22:47, 01 նոյեմբեր 2019 Հասարակություն

Ուկրաինայում ուժի մեջ է մտել բացակայությունների պատճառով ժողովրդական պատգամավորների համար պատժամիջոցների մասին օրենքը, հայտնում է «112 Ուկրաինան»: Ըստ օրենքի նորմերի՝ նիստերի դահլիճում քվեարկությունների ավելի քան 30 տոկոսը կամ մեկ ամսվա ընթացքում իր կոմիտեի նիստերի կեսից ավելին անհարգելի պատճառով բաց թողնելու դեպքում պատգամավորները կզրկվեն պարտականությունների հետ կապված ծախսերի փոխհատուցումից: Ժողովրդական պատգամավորները լիագումար նիստերի համար աշխատավարձը կստանան միայն Ռադայի քվեարկությունների նվազագույնը 70 տոկոսին մասնակցելու դեպքում: Պատգամավորները պետք է նիստի սկզբում անցնեն գրանցման ընթացակարգ: Գրանցմանը ուշանալու, բայց քվեարկությանը մասնակցելու դեպքում պատգամավորի ներկայությունը կհաշվարկվի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր