00:00:00

Հյուրընկալվել ու մտերմուհու տնից ոսկի էր գողացել

23:28, 31 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 29-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 24-ամյա մի քաղաքացուհու։ Պարզվել է, որ նա հոկտեմբերի 28-ին, ժամը 07.30-ին, Արտաշատում ապրող մտերմուհու տանը հյուրնկալվելիս ննջասենյակի պահարանի վրայից գողացել է տանտիրուհու ոսկեղենը՝ պատճառելով շուրջ 120.000 դրամի նյութական վնաս: Քաղաքացուհին գողոնը ներկայացրել է հետաքննության մարմնին և տվել խոստովանական բացատրություն։ Դեպքի վերաբերյալ տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնել։ Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր