00:00:00

Թբիլիսյան խճուղում բախվել է երեք ավտոմեքենա

22:41, 31 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:20-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդ՝ Մհեր Հ.), «Opel Zafira» (վարորդ՝ Վրեժ Ղ., ծնված 1966 թ.) և «ՎԱԶ-2121» (վարորդ՝ Մելիք Պ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պոկվել և ավտոմեքենայից դուրս է շպրտվել: Շտապօգության աշխատակիցները «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վրեժ Ղ.-ին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել պոկված գազի բալոնի փականը և տեղափոխել այն անվտանգ տարածք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր