00:00:00

Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կան տուժածներ

18:08, 31 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 31-ին, ժամը 14:26-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ-ի մոտակայքում «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գարուշ Ֆ., ծնված 1970 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գարուշ Ֆ.-ն հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ ուղևոր Գևորգ Հ.-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է Մասիսի ԲԿ, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի բալոնի պարպվելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր