00:00:00

ՏԿԵ փոխնախարարներն ընդունել են ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենին

17:46, 31 հոկտեմբեր 2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ  Վաչե Տերտերյանը և Լիլիա Շուշանյանն ընդունել են  «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին: Ինչպես հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը: Վ.Տերտերյանն ընդգծել է, որ տեղական ժողովրդավարության՝ հատկապես թափանցիկության և հրապարակայնության գաղափախոսությունը համահունչ է կառավարության մոտեցումներին և հստակ քայլեր են արվում այս մակարդակում ժողովրդավարական ինստիտուտների ուժեղացման ուղղությամբ: Նախարարի տեղակալը  մանրամասներ է ներկայացրել  տեղական մակարդակում կառավարման մասնակցայնության և թափանցիկությանն ուղղված օրենսդրական նախաձեռնությունների, էլեկտրոնային կառավարման բաղադրիչի կիրարկման մասին, անդրադարձել  վարչատարածքային բարեփոխումներին՝ այն դիտարկելով որպես ոչ միայն ԲԳԿ-ով հանձնառված հարցերի, այլ նաև համայնքային մի շարք խնդիրների լուծման ռեսուրս: Նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը իր համակարգման ոլորտի շրջանակներում  անդրադարձել է իրական  սեփականատերերի հանձնառության ոլորտում  արված օրենսդրական բարելավումներին, արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը:   Փոխնախարարն ընդգծել է, որ Հայաստանն առաջամարտիկ երկրներից սովորելուն զուգընթաց որոշ ուղղություններով   կարող է նաև  հանդես գալ նորարարություններով: ԲԳԿ գլխավոր գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար և շնորհավորել կատարված բարեփոխումների կապակցությամբ՝ այն համարելով տպավորիչ: Սանջեյ Փրադանը հետաքրքրվել է ՏԻ մարմինների գործառույթներով, համայնքային բյուջեների ձևավորման և մի շարք հարցերով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել  ԲԳԿ հանձնառության շրջանակում հետագա գործակցության վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր