00:00:00

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 4 վիրավորների թվում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը

16:51, 31 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 68-ամյա Արտավազդ Յախշիբեկյանի վարած Mercedes G63 մակնիշի 888 GG 86 համարանիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 45-ամյա Վալենտին Խաչատրյանի վարած Mercedes Տ500 մակնիշի E 536 HK 196 RUS համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վ. Խաչատրյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ, 21-ամյա Կարեն Պետրոսյանը, Երևան քաղաքի բնակիչ, 22-ամյա Անդրանիկ Խաչատրյանը, վարորդներից Ա. Յախշիբեկյանը, նրա ուղևոր, Երևաի բնակիչ, 80-ամյա Լևոն Իգիթյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Յախշիբեկյանը իրավապահներին հայտնել է, որ ինքը աշխատում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության տնօրեն, իսկ մյուս վիրավորը՝ հանրությանն հայտնի, Երևան քաղաքի ավագանու նախկին անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանն է: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր