00:00:00

Կալանավորների խցից բազմաթիվ արգելված իրեր են հայտնաբերվել. այդ թվում 10 լիտր խմչք, ինքնաշեն պարսատիկ, թմրանյութ

14:37, 31 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ  «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկության արդյունքում խցերից մեկում հայտնաբերել են 1 հեռախոս, բջջային հեռախոսի 4 անլար ականջակալ, ինքնաշեն պարսատիկ, պարանով ամրացված պարկ, որի միջոցով ազատազրկված անձինք կատարում են փոխանցումներ, 10 լիտր ինքնաթոր ոգելից խմիչք, ինչպես նաև առանձնացված 9 փաթեթներով ևս մեկ պարկ, որոնցից երկուսում՝ ամբողջական ու մասնատված, հավանաբար հոգեմետ հանդիսացող 29 դեղահաբ, իսկ մյուս յոթում՝ կանեփանման 50 սերմնահատիկ։ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից հայտնում են, որ վերոհիշյալ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր