00:00:00

Դանակահարել են 18-ամյա երիտասարդին. 3 օր անց եղբայրները ներկայացրել են

14:32, 31 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 18-ամյա մի երիտասարդ որովայնի կտրած-ծակած վերքով տեղափոխվել է հիվանդանոց: Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Երեւան քաղաքի վարչության եւ Շենգավիթի բաժնի ծառայողների անցկացրած բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 30-ին ինքնակամ բաժին են ներկայացել Մանթաշյան փողոցի բնակիչ 34-ամյա եւ 36-ամյա եղբայրներ: Նրանք ներկայացվել են քննչական բաժին, որտեղ եղբայրներից մեկը տվել է խոստովանական ցուցմունք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 11.15-ին, իրենց փողոցում վիճաբանելիս ինքն է դանակով հարվածել երիտասարդին: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր