Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Չինարիի հենակետից մեկական մարտական հաշվարկ:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 25 փրկարար ծառայող և 49 զինծառայող: Այրվում են մոտ 8 հա անտառամիջյան չոր տերևներ, փայտի մնացորդներ և մացառուտ:
Ժամը 18:46-ին մթության և տեղանքի անմատչելիության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: