Ինչպես հայտնում է Shamshyan,com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին, որպեսզի տեղափոխեն հիվանդանոց, Սևանի բժշկական կենտրոնի բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Վարորդը քննիչի հանձնարարականով տեղափոխվել է «Սևան» բժկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ամբողջական տվյալները։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացի էր։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: