00:00:00

Երևան-Երասխ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

21:42, 30 հոկտեմբեր 2019 Պատահարներ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 30-ին, ժամը 15:06-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 39-րդ կմ-ին բախվել են «Mazda 8» (վարորդ՝ Նորայր Ս., ծնված 1989 թ.) և «ԿամԱԶ» (վարորդ՝ Արթուր Կ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս պահեստային անվադողը տեղից դուրս է եկել և վնասել մայթեզրին կայանած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտաշ Ա.):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փրկարարները «Mazda 8» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Նորայր Ս.-ին, ով հոսպիտալացվել է Արտաշատի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր