00:00:00

17-ամյա և 18-ամյա 2 երիտասարդ է տեղափոխվել Մասիսի հիվանդանոց

14:44, 30 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 22:00-ի սահմաններում «Մասիս» բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 2 դանակահարված երեխա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց են տեղափոխվել «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ Մասիս քաղաքի բնակիչ, 17-ամյա Համլետ Ո.-ն և Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Արման Խ.-ն՝ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: Դեպքի հանգամանքները պարզելու համար ստեղծվել է օպերատիվ խումբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր