00:00:00

Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը

14:19, 30 հոկտեմբեր 2019 Իրավական

Վճռաբեկ դատարանը՝ նախագահությամբ Լ․ Թադևոսյանի, վարույթ է ընդունել «Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին» Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2019 թվականի մայիսի 20-ի որոշումը բեկանելու և քրեական գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2019 թվականի հունիսի 25-ի որոշման դեմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքը։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի մամուլի ծառայությունից։ Հիշեցնենք, որ մայիսի 20-ին դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը ու դիմել ՍԴ, սակայն վերաքննիչ դատարանը այն բեկանեց։ Չնայած դրան՝ ՍԴ-ն դիմումը մասամբ վարույթ ընդունեց ու խորհրդատվական կարծիքի համար դիմել ՄԻԵԴ ու Վենետիկի հանձնաժողով, որոնք դիմումը գրանցել են ու ընթացք տվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր