00:00:00

Վանաձորում մի քանի թափթփուկներ օրը ցերեկով ոսկյա իրերի խանութի դիմաց հարձակվում են տեղի հայտնի գործարար «Պեսոկ Դավոյի» վրա. նրանցից մեկը օրեր անց սպանվում է

10:56, 30 հոկտեմբեր 2019 Իրավական

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որտեղ տեսախցիկն արձանագրել է Վանաձոր քաղաքում ինչպես են մի քանի թափթփուկներ անհիմն հարձակվում Վանաձորում հայտնի «Պեսոկ Դավո» մականվամբ գործարարի վրա և այդ ամենը տեղի է ունենում Վանաձորի սրտում՝ «Պեսոկ Դավոյին» պատկանող ոսկյա իրերի խանութի մոտ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարձակվողներից մեկը շաբաթներ առաջ Վանաձորում հայտնի «ռազբորկայի» ժամանակ սպանված Անդրանիկ Օհանյանն է: SHAMSHYAN.com-ը վստահ է, որ Լոռու մարզի իրավապահները կարճ ժամանակում կհայտնաբերեն մյուս թափթփուկներին, ովքեր, խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության նկատմամբ, երևի վստահ լինելով, որ կմնան անպատիժ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  shamshyan.com 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր